ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Անշարժ գույքի գները փչում ու փչում են

Անշարժ գույքի գները փչում ու փչում են
20.05.2026 | 19:09

Երևանը գնում է Դուբայի ուղիով։ Մեր շուստրի բրոքերներին միացել են ռուս շուստրիները, լոխոտրոնը թեժ են պահում։ Շնչահեղձ քաղաքի անշարժ գույքի գները փչում ու փչում են։

Սա ներկայացվում է, որպես «տնտեսական աճ»։ Նորակառույց մրջնանոցները մեկը մյուսից սարսափելի են։

Ո՞վ հանձնեց Երևանը։

Այս հարցը ոչ ոք չի տալիս, միլիոնանոց քաղաքում քարոզարշավ է, հարցեր չկան, դեռ մարդիկ փորձում են պարզել, թե ով հանձնեց Շուշին...

Արա Արայան

Դիտվել է՝ 10039

Մեկնաբանություններ